Ալեն Սիմոնյանը մասնակցել է անհայտ կորած անձանց հարցերով միջազգային համաժողովին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամներ, միջազգային ու տարածաշրջանային փորձագետներ, իրավապաշտպաններ և անհայտ կորած անձանց ընտանիքների ներկայացուցիչներ։
Համաժողովի նպատակն է քննարկել հակամարտությունների հետևանքով անհայտ կորած համարվող անձանց խնդիրը և անդրադառնալ նրանց ճակատագրերի պարզաբանմանն ուղղված հնարավոր մեխանիզմներին և միջազգային հաջողված փորձին։