Ուկրաինայի ԶՈՒ-ն անուղղակիորեն հայտնել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի ավերվելու մասին

Քաղաքականություն

19.11.2026 | 11:39

Ուկրաինայի զինված ուժերն անուղղակիորեն հայտնել են Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածին հասցված հարվածի մասին։ Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը «շնորհավորել է» Լիսաբոնի Վասկո դա Գամայի կամրջին՝ Եվրոպայի ամենաերկար կամրջի կոչումը ստանալու կապակցությամբ։ Այս կերպ զինվորականներն ակնարկել են Ղրիմի կամրջի ուղղությամբ գիշերային հարձակման մասին։ Նախկինում Եվրոպայի ամենաերկար կամրջի տիտղոսը կրում էր հենց Ղրիմի կամուրջը։

«Ուկրաինայի զինված ուժերը շնորհավորում են Լիսաբոնի Վասկո դա Գամայի կամրջին՝ Եվրոպայի ամենաերկար կամրջի կոչումը ստանալու կապակցությամբ»,- ասվում է Ուկրաինայի զինված ուժերի հրապարակման մեջ։

Ղրիմի կամրջի երկարությունը շուրջ 19 կմ է, իսկ Լիսաբոնի կամրջինը՝ 17,2 կմ։ Վերջինը համարվում է Եվրոպայի երկրորդ ամենաերկար կամուրջը։

Ռուսաստանի Տրանսպորտի նախարարության տվյալներով՝ գիշերն անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածով գնացքների երթևեկությունը «ժամանակավորապես» դադարեցվել է։

Հավելենք, որ այս նոր հարվածը հասցվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ Չինաստանում կայանալիք հանդիպման նախօրեին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment