Սա մի բանաձև է, որից հրաժարվելը քաղաքական մահ է ընդդիմության համար. Փաշինյանի առաջարկը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կհրապարակվի Սահմանադրության նախնական նախագիծը։

Վարչապետը դիմել է ընդդիմությանը՝ առաջարկելով Սահմանադրության նախագիծը դնել հանրաքվեի՝ դրա արդյունքը կապելով նաև իր քաղաքական ապագայի հետ։

«Առաջարկում եմ ընդդիմությանը՝ եկեք գնանք հանրաքվեի։ Եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը, ես հրաժարական եմ տալիս։

Եթե ժողովուրդը «այո» կասի Սահմանադրությանը, ես հաջորդ ընտրություններին չեմ լինի վարչապետի թեկնածու։ Գնանք հանրաքվեի, ժողովուրդը կասի՝ ես ունե՞մ վստահություն, թե՞ չէ»,- ասել է նա։

Խոսելով իր առաջարկի մասին՝ վարչապետը հավելել է. «Սա մի բանաձև է, որից հրաժարվելը քաղաքական մահ է ընդդիմության համար»։

Leave a comment