ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները դարձել են արդար, իսկ երկու երկրների մաքսատուրքերը հավասարաչափ են բաշխվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ մայիսին Պեկին կատարած այցի ընթացքում ստեղծվել է երկկողմ առևտրային խորհուրդ, որը նպաստել է նախկինում խիստ անհավասարակշիռ հարաբերություններում ավելի մեծ հավասարակշռության հաստատմանը։
«Մենք այս հարաբերություններն արդար ենք դարձրել, և հենց դրան էլ ձգտում ենք։ Կողմերից յուրաքանչյուրը համաձայնել է 30 միլիարդ դոլարի ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի նվազեցմանը, և մենք դրանք բաշխել ենք շատ արդարացի ձևով»,- նշել է Թրամփը։
Իր հերթին, Սի Ծինփինը հայտարարել է Թրամփի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամության մասին։