Արմավիրում տղամարդը «Տիր» հրացանից կրակել ու պատահաբար սպանել է կնոջ 24-ամյա եղբորը

Բաժանորդագրվել

Երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մեկ օր անց մահացել է։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Արմավիրի գյուղերից մեկում տղամարդը «Տիր» օդաճնշիչ հրացանը փորձարկելիս պատահաբար կրակել ու սպանել է կնոջ 24-ամյա եղբորը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Գերատեսչության հաղորդմամբ՝ նոյեմբերի 18-ին՝ ժամը 20։35-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Արևիկ գյուղի 15-րդ փողոցի տներից մեկում վնասվածքով անձ կա։

Ահազանգով մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ, ըստ նախնական տվյալների, ժամը 20։25-ի սահմաններում 25-ամյա տղամարդը տան բակում իրեն պատկանող «Տիր» օդաճնշիչ հրացանը փորձարկելիս կրակել է՝ պատահաբար վիրավորելով կնոջ 24-ամյա եղբորը։

25-ամյա տղամարդը ձերբակալվել, իսկ 24-ամյա երիտասարդը նոյեմբերի 19-ին հիվանդանոցում մահացել է։

Կատարվում է նախաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

Leave a comment