Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետները հայտնի են

Բաժանորդագրվել

Այլընտրանքային ծառայության զորակոչը և պահեստ արձակումը կատարվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստ արձակելու հետ համատեղ:

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ում զորակոչի շրջանակում ԶՈւ համալրման ժամկետ է սահմանվում 2027թ. հունվարի 7-ից մինչև փետրվարի 12-ը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Որոշման մեջ նշվում է, որ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2026թ. հունվարի 7–31–ը ներառյալ, քանի որ 2024թ. ձմեռային զորակոչի ժամանակ ԶՈւ համալրումն (զորակոչը) իրականացվել է 2025թ. հունվարի 7–31–ը ներառյալ:

«Սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը»,– ասված է որոշման մեջ:

Կառավարությունից նաև հայտնում են, որ այլընտրանքային ծառայության զորակոչը և պահեստ արձակումը կատարվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստ արձակելու հետ համատեղ:

Leave a comment