https://arm.sputniknews.ru/20261119/putini-ev-trampi-shenzhenum-kajacats-handipumy-lavn-er-kreml-109513576.html
Պուտինի և Թրամփի Շենժենում կայացած հանդիպումը լավն էր. Կրեմլ
Պուտինի և Թրամփի Շենժենում կայացած հանդիպումը լավն էր. Կրեմլ
Sputnik Արմենիա
Պուտինի և Թրամփի հանդիպումը նախապատրաստական էր Սի Ծինփինի հետ եռակողմ բանակցություններից առաջ։ 19.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-19T10:38+0400
2026-11-19T10:38+0400
2026-11-19T10:40+0400
վլադիմիր պուտին
դոնալդ թրամփ
ամն
ռուսաստան
յուրի ուշակով
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109509892_0:0:2927:1646_1920x0_80_0_0_7667d88ede99c825d7e34abeb0257159.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Շենժենում լավ հանդիպում էր, հայտարարել է ՌԴ առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։Առաջնորդները երկկողմ հանդիպում են ունեցել Շենժենում, որը տևել է մոտ մեկ ժամ։ Զրույցը տեղի է ունեցել ԱԽՏՀ գագաթնաժողովի հիմնական վայր հանդիսացող Միջազգային փոխանակումների կենտրոնում։Պուտինը և Թրամփը քննարկել են ուկրաինական հակամարտությունը և երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։Կողմերից ոչ մեկը որևէ կարևոր հայտարարություն չի արել, Պուտինը բանակցություններից լավ տրամադրությամբ է դուրս եկել։Պուտինի հետ հանդիպումից առաջ Թրամփը առանձին ողջունել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարին։ Նա գովել է Պեսկովին պրոֆեսիոնալիզմի համար. «Հիանալի եք կատարում Ձեր աշխատանքը»։Հավելենք, որ Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովն անցկացվում է Չինաստանի Շենժեն քաղաքում նոյեմբերի 18-19-ը: ԱԽՏՀ-ի կազմում ընդգրկված են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 21 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը:
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109509892_0:0:2729:2047_1920x0_80_0_0_715cdb8ae166fa7f8197c9a0d881ea48.jpg.webp
վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, ամն, ռուսաստան, յուրի ուշակով
վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, ամն, ռուսաստան, յուրի ուշակով
Պուտինի և Թրամփի հանդիպումը նախապատրաստական էր Սի Ծինփինի հետ եռակողմ բանակցություններից առաջ։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Շենժենում լավ հանդիպում էր, հայտարարել է ՌԴ առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։
Առաջնորդները երկկողմ հանդիպում են ունեցել Շենժենում, որը տևել է մոտ մեկ ժամ։ Զրույցը տեղի է ունեցել ԱԽՏՀ գագաթնաժողովի հիմնական վայր հանդիսացող Միջազգային փոխանակումների կենտրոնում։
Պուտինը և Թրամփը քննարկել են ուկրաինական հակամարտությունը և երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։
Կողմերից ոչ մեկը որևէ կարևոր հայտարարություն չի արել, Պուտինը բանակցություններից լավ տրամադրությամբ է դուրս եկել։
Ի դեպ, ՌԴ առաջնորդը, բացելով հանդիպումը, անգլերենով է ողջունել Թրամփին` ասելով. «Nice to meet you» (ուրախ եմ Ձեզ տեսնել – խմբ.) և սեղմել ԱՄՆ նախագահի ձեռքը։
Պուտինի հետ հանդիպումից առաջ Թրամփը առանձին ողջունել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարին։ Նա գովել է Պեսկովին պրոֆեսիոնալիզմի համար. «Հիանալի եք կատարում Ձեր աշխատանքը»։
Հավելենք, որ Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովն անցկացվում է Չինաստանի Շենժեն քաղաքում նոյեմբերի 18-19-ը: ԱԽՏՀ-ի կազմում ընդգրկված են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 21 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը: