Չինաստանն անհագ ախորժակ ունի, և մենք կարող ենք բավարարել այդ ախորժակը․ Թրամփը Սիին

«Նախագահ Սիի և իմ միջև հիանալի անձնական հարաբերություններ են ձևավորվել։ Ոմանք դժգոհում են՝ լսելով այդ մասին, բայց ես շատ ուրախ եմ դրա համար»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չին նախագահ Սի Ծինպինի հետ հանդիպմանը։

– Ոչ ոք ուրիշ տեղ չի կարող անել այն, ինչ կարող ենք անել մենք՝ ԱՄՆ-ն և Չինաստանը։ Կարծում եմ՝ մենք կմնանք ուժեղ։

– Չինաստանի հետ նախկին հարաբերությունները խիստ անհավասարակշռված էին։ Մեր նախագահները պատշաճ կերպով չէին կատարում իրենց աշխատանքը։ Բայց մենք դրանք դարձրինք արդար հարաբերություններ։ Մենք ընդամենը դա ենք պահանջում։ Չինաստանն անհագ ախորժակ ունի, և մենք կարող ենք բավարարել այդ ախորժակը։

– Չինաստանը նույնպես ցանկանում է, որ Ուկրաինայում պատերազմն ավարտվի։

Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) 2026 թվականի գագաթնաժողովը։

Leave a comment