«Նախագահ Սիի և իմ միջև հիանալի անձնական հարաբերություններ են ձևավորվել։ Ոմանք դժգոհում են՝ լսելով այդ մասին, բայց ես շատ ուրախ եմ դրա համար»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չին նախագահ Սի Ծինպինի հետ հանդիպմանը։
– Ոչ ոք ուրիշ տեղ չի կարող անել այն, ինչ կարող ենք անել մենք՝ ԱՄՆ-ն և Չինաստանը։ Կարծում եմ՝ մենք կմնանք ուժեղ։
– Չինաստանի հետ նախկին հարաբերությունները խիստ անհավասարակշռված էին։ Մեր նախագահները պատշաճ կերպով չէին կատարում իրենց աշխատանքը։ Բայց մենք դրանք դարձրինք արդար հարաբերություններ։ Մենք ընդամենը դա ենք պահանջում։ Չինաստանն անհագ ախորժակ ունի, և մենք կարող ենք բավարարել այդ ախորժակը։
– Չինաստանը նույնպես ցանկանում է, որ Ուկրաինայում պատերազմն ավարտվի։
Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) 2026 թվականի գագաթնաժողովը։