Հազվադեպ միասնականություն Ֆրանսիայի խորհրդարանում. աջերն ու ձախերը միավորվել են Արցախի հարցի շուրջ։
Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի է ունեցել «Արցախ. հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողովը, որը կազմակերպել էր Լուարի դեպարտամենտի պատգամավոր և Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Էմանուել Մանդոնը։
Արցախին նվիրված բացառիկ համաժողովը մեկ հարկի տակ էր համախմբել երկրի ազդեցիկ իշխանական և ընդդիմադիր ուժերին, որոնց պնդմամբ` Արցախի բնիկ ժողովրդի իրավունքների, մշակութային ժառանգության պաշտպանության և Բաքվում պահվող գերիների անվերապահ ազատ արձակման հարցերը պետք է դառնան Ֆրանսիայի առաջիկա նախագահական ընտրությունների առաջնահերթություններից մեկը։
Ամբողջական տարբերակը՝
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)