«Հեսա ձեռներիցդ փողերներդ կառնենք՝ քաղաքական բոմժեր կդառնաք»․ Նիկոլ Փաշինյանն՝ ընդդիմադիրներին

«Դուք մեզ մեղադրում եք, որ մարդիկ չեն զոհվում բայրաքթարների տակ, որովհետև երբ որ մարդիկ զոհվում էին բայրաքթարների տակ, դուք միլիարդատերեր էիք դառնում հերթով… Այ զինվորների հացը գողցողներ կամ նրանց ներկայացուցիչները այստեղ նստած են, դուք բոլորդ, դուք՝ այդ թվում դու, զորամասերի հոսանք գողացող․․․ բա այդ 64 միլիարդ քրեական գործը, որ հարուցվել է, ինչի՞ մասին է։ Դպրոցներից գողացել եք, զորամասերից գողացել եք, պետությունից գողացել եք։ Եվ ազգային մեծ բարերար 64 միլիարդի գող՝ ազգային մեծ բարերար»,- խորհրդարանում, հարցուպատասխանի նիստում ընդդիմադիրներին դիմեց Նիկոլ Փաշինյանը։

«Մինչև 2022 թիվը ասում էր՝ Կովսականը, բա հիմա ինչի՞ չի ասում… Որտե՞ղ են ձեր դրոշները ընդհանրապես։ Մենք ենք դավաճանը, թե՞ դուք։ Մենք եկել ենք պարզ, թափանցիկ ասել ենք՝ մենք հրաժարվում ենք, մենք առերեսվել ենք և մենք այդ քաղաքականությունից հրաժարվում ենք։ Գողի նման դուք ձեր դրոշները գողացել եք։ Որտե՞ղ են ձեր դրոշները, դավաճաննե՛ր։ Դուք դավաճաններ եք, որովհետև ձեզնից ոչ մեկը չի եկել հայտարարել, ասել՝ ժողովուրդ, մենք մեր քաղաքականությունը փոխում ենք, դրոշը հանում ենք։ Որտե՞ղ է, տիկին Արեգա Հովսեփյան, որտե՞ղ է Ղարաբաղի դրոշը, ինչի՞ եք հանել։ Որտե՞ղ է ձեր սեղաններին, ձեր խմբակցության… Հա՛, մի հատ էլ խոշորացույց տվեք, մի հատ էլ մանրադիտակ տվեք, որ տեսնեմ… Դուք դավաճանել եք ձեր հայտարարածներին և գողին բարերար չփորձեք կոչել՝ երեխեքի դպրոցների, քաղաքացիների, զորամասերի, պետական հիմնարկների հոսանք գողացողներին չփորձեք բարերարի անվան տակ դնել»,- շարունակեց նա։

Դավիթ Ղազինյանի միջամտությանն էլ, որ իր օրոք էլ են գողանում, պատասխանեց․ «Որևէ մեկը՝ կոկորդում է մնալու ժողովրդից գողացած ամեն կոպեկ, պարոն Ղազինյան։ Լրիվ՝ մեր իշխանությունից կլինի, ձեր իշխանությունից կլինի, ով ուզում լինի՝ ժողովրդից գողացաք՝ կոկորդում է մնալու։ Ով որ մտածում է, թե իր տարածը մարսելու է, սխալվում է, կոկորդում է մնալու, գնալու է Ծառուկյանի, Քոչարյանի, Կարապետյանի և մյուսների հետևից։ Ուզում է ՔՊ-ից լինի, ուզում է նախարարությունից, ով որտեղից ուզում է՝ հետևներից գնալու ենք»։

Նիկոլ Փաշինյանի ոգևորությունը հասավ այնտեղ, որ սպառնաց ընդդիմադիրներին․ «Հեսա ձեռներիցդ փողերներդ կառնենք՝ քաղաքական բոմժեր կդառնաք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment