«Ինձ գործընկերներս շատ էին պատմել, բայց չէի տեսել։ Ի՞նչ է եղել Դուբլինում, որ սենց իրավիճակի ականատես եղանք, խնդիրներ, ճնշում․ ի՞նչ է եղել։ Մի քանի շաբաթ առաջ Դուք՝ Փաշինյան Նիկոլ, ասացիք՝ մեզ հետ հանդիպման ժամանակ, որ կանեք առաջարկ, դրանից հինգ օր հետո մենք զարթնեցինք, Ալֆա ջոկատի հատուկջոկատայինները մեր տներում, մեր ընկերների տներում, մեր ընկերություններում էին, որը մեր արդար քրտինքով ենք ստեղծել։ Էսօր էլ ասում եք՝ բուլդոզերով կլինի, սրանով, նրանով կլինի։ Բուլդոզերով է ուզում լինել, հումորով, թե ներվային, Ալիևի սահմանադրությունը չի անցնելու։ ՀՀ ժողովուրդն է որոշելու։ Մենք մեր մեջ կարող ենք մեր սահմանադրությունը որոշել, բայց Ջեյհունը, Իլհամը չպիտի որոշեն։ Սահմանադրության պատճառով դեռ ոչ մի հակամարտություն չի եղել, սա ուղղակի ևս մեկ զիջում է։ Խաղաղության նախաստորագրված պայմանագիրը բերեք, հաստատենք, այնտեղ չկա սահմանադրության փոփոխության մասին կետ»։
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ Դուբլինում եղել են հաջողված բանակցություններ։ Հետո էլ դիմելով ընդդիմությանը՝ ասաց․ «Ասում եք՝ խաղաղությունն անշրջելի է։ Մենք էլ ասում ենք, որ եկել, հասել ենք մի կետի, որտեղ մենք կարողանում ենք հաստատել անշրջելի խաղաղություն։ Շատ լավ, գնանք՝ ժողովուրդը թող որոշի՝ ո՞րն է առաջարկը։ Ասում եք՝ ուզում եք ինձ հեռացնեք, գնում ենք հանրաքվեի, և երկու դեպքում էլ ես հեռանում եմ։ Մարդիկ չեն քվեարկում սահմանադրության օգտին, ես հեռանում եմ, մարդիկ քվեարկում են, հեռանում եմ։ Ես գնում եմ խաղաղության համաձայնագիր եմ ստորագրում, վավերացնում, խաղաղության գործընթացի օրակարգի մի քանի կետեր, ես հեռանում եմ։ Ուզում եք ինձ հեռացնեք, ես ձեզ առաջարկում եմ՝ ոնց ինձ հեռացնեք։ Դե ապացուցեք, որ ինձ հեռացնելու օրակարգ կա։ Թե չէ սենց գյալաջիներով ինձ չեք հեռացնելու, վզին տալով չեք հեռացնելու»։
Նարեկ Կարապետյանն արձագանքեց․ «Քանի որ Դուք եք այն մարդն ի պաշտոնե, որ պետք է ապահովեք, որ ՀՀ քաղաքացու վզին չտան, բայց դուք ոնց որ վայելում եք այդ պրոցեսը։ Վայելում եք, որ քաղաքացու մի մասին ինչ-որ ձև ինքնասիրության հետ կապված վիրավորանք է հասցվում, ցավում եմ դրա համար։ Ուղղակի ես զգում եմ, որ դուք չեք կառավարում այս իրավիճակը։ Խնդիրը ձեզ ասողի մեջ է, մենք կարող ենք ձեզ ասել, որ դուք չեք կարողանում կառավարել, դուք էլ ուզում եմ՝ ձեր կիրթ ու կառուցողական գործընկերոջը փոխանցեք, որ ինքը չի կարող ՀՀ-ում կառավարել։ Իր ասելով՝ հայ մարդը չի անելու դա, դա մեր երկրի ինքնիշխանության հիմքն է»։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: