«Ինտերը» դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մատեյս դե Լիխտին ձեռք բերելու տարբերակը

«Ինտերը» դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մատեյս դե Լիխտին ձեռք բերելու տարբերակը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Միլանի «Ինտերը» դիտարկում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մատեյս դե Լիխտին ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին հայտնում է TeamTalk-ը։

Իտալական գրանդն ուշադիր հետևում է Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստին, քանի որ ակումբում Ալեսանդրո Բաստոնիի ապագայի վերաբերյալ անորոշությունը գնալով մեծանում է։

Դե Լիխտը անծանոթ չէ իտալական ֆուտբոլին․ նիդերլանդցի կենտրոնական պաշտպանը նախկինում հանդես է եկել «Յուվենտուսում»։ Պաշտպանի տրանսֆերի հարցում «Ինտերի» մրցակիցը կարող է դառնալ թուրքական «Բեշիքթաշը»։

Հիշեցնենք, որ 27-ամյա խաղացողը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Բավարիայից» 2024 թվականին, սակայն վնասվածքների պատճառով ժամանակի ընթացքում կորցրել է տեղը մեկնարկային կազմում։

Ընթացիկ մրցաշրջանում նիդերլանդցի ֆուտբոլիստը մասնակցել է Չեմպիոնների լիգայի ընդամենը երկու հանդիպման և ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել Անգլիայի Պրեմիեր լիգայում։

 

Աղբյուրը`ArmSport.am

Leave a comment