Բուլդոզերովա ուզում լինի, սամալյոտովա ուզում լինի, հումորովա ուզում լինի․․․ Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու, Հայաստանի ժողովուրդնա որոշել 1991 թվականին իր անկախությունը, և հայտարարել է իր Անկախության հռչակագիրը։ Մենք մեր մեջ կարող ենք որոշել մեր Սահմանադրությունը, Ջեյհունը, Ալիևը չպետք է որոշեն մեր Սահմանադրությունը, ԱԺ-ում հայտարարել է Նարեկ Կարապետյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։
Ավելի վաղ Փաշինյանը կոչ էր արել քաղաքացիներին գնալ ընդդիմության հետևից և հեռացնել իրեն։
«Ես եմ խանգարո՞ւմ, ես դավաճանաբար ասել եմ՝ Արցախը Ադրբեջան է և վերջ, քաջ Նարեկը և քաջ Արամը, ես եմ խանգարում, որ գնա,ն ազատագրեն ծովից ծով Հայաստանը, գնացեք էս մարդկանց հետևից, ցույց տվեք ձեր կամքը, հրաժարական կտամ, ռադս կքաշեմ, կգնամ, բայց քանի դեռ ես վարչապետի պաշտոնում եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ»,-նշել էր նա։