ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում

Հայ աշակերտներն արժանացել են 6 մեդալի Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում


ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 6-ից 14-ը ՌԴ «Սիրուս» դաշնային տարածքում տեղի է ունեցել Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադան, որին մասնակցել է 14 երկրի 69 ներկայացուցիչ, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։


Հայաստանի թիմում ընդգրկված էր 6 մասնակից:


Այս տարի նույնպես ՀՀ թիմը գրանցել է լավագույն արդյունք՝ արժանանալով 2 ոսկե և 4 արծաթե մեդալների:


Ոսկե մեդալի են արժանացել՝


•           Ռուզաննա Շիրոյան- Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց


•           Բագրատ Բագրատյան- Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց


Արծաթե մեդալի են արժանացել՝


•           Նատալի Մարգարյան – Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց


•           Տիգրան Գասպարյան- Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց


•           Էմիլ Հարությունյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց


•           Արարատ Պետրոսյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց


Թիմը ղեկավարել է ՀՀ դպրոցականների աստղագիտության հանրապետական հանձնաժողովի նախագահ Արտավազդ Հարությունյանը:


Leave a comment