ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընդդիմությունը խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն է՝ նշելով, որ ընդդիմության գործառույթը, իր գնահատմամբ, խաղաղության գործընթացը խոչընդոտելն է։
«Ընդդիմության ֆունկցիան խաղաղությունը թույլ չտալն է։ Ընդդիմությունը դիրքավորվում է՝ որպես խաղաղության առանցքային խոչընդոտի դերակատար»,- ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ իշխանության գաղափարական տեսլականը խաղաղության հաստատումն է՝ հավելելով. «Մեր մանդատն օգտագործելու ենք և խաղաղություն հաստատելու ենք»։
Փաշինյանի խոսքով՝ իշխանությունը ժողովրդի առաջ հանձնառություն է ստանձնել՝ ընդունելու նոր Սահմանադրություն և հաստատելու խաղաղություն։
«Վերջնական խաղաղության խոչընդոտն ընդդիմությունն է։ Ունենք 2 ճանապարհ․ կա՛մ հանրային ճնշում ենք գեներացնում, և ընդդիմությունը հրաժարվում է այդ դերակատարումից, կա՛մ քաղաքական պրոցեսները տանում ենք այն ուղղությամբ, որ ընդդիմության այս հատվածը չի լինում խորհրդարանում»,- հայտարարել է վարչապետը։