Քաղաքականություն
18.11.2026 | 16:54
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձեռքսեղմում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Չինաստանի Շենչժեն քաղաքում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի առաջնորդների ընդունելության հանդիսավոր ճաշի ժամանելուց կարճ ժամանակ անց։
Միջոցառմանը ժամանելիս աշխարհի առաջնորդներն անցել են կարմիր գորգով։ Երբ ժամանել է Թրամփը, նվագախումբը կատարել է «America the Beautiful» ստեղծագործությունը։ ԱՄՆ նախագահը կարճ ժամանակով կանգ է առել՝ երաժշտությունը լսելու համար, թեթև ծափահարել և բռունցքով ողջույնի ժեստ արել, ապա շրջվել դեպի տեսախցիկներն ու լուսանկարվել։
Դրանից հետո Թրամփը մոտեցել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին և նրա կնոջը՝ Պեն Լիյուանին, որոնք հյուրընկալում են հանդիպումը, և ձեռքսեղմում ունեցել նրանց հետ։ Երբ Սին անհատապես ողջունել է բոլոր առաջնորդներին, նրանք հավաքվել են՝ համատեղ լուսանկարվելու համար։ Հրապարակման համաձայն՝ այդ ընթացքում Պուտինն արագ մոտեցել է Թրամփին, երկու առաջնորդները միմյանց ձեռք են սեղմել ու մի քանի բառ փոխանակել։
Հավաքված առաջնորդների թվում են Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, որոնց հետ, Սպիտակ տան ներկայացուցչի փոխանցմամբ, Թրամփը հանդիպել է։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի