Հայաստանում ժողովրդագրական վիճակը համահունչ է այն ընդհանուր միտումներին, որը կա ամբողջ աշխարհում. Հովհաննիսյան

Հայաստանում ժողովրդագրական վիճակը համահունչ է այն ընդհանուր միտումներին, որը կա ամբողջ աշխարհում. Հովհաննիսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում ժողովրդագրական վիճակը աղետալի չէ և համահունչ է այն ընդհանուր միտումներին, որը կա ամբողջ աշխարհում: Այս մասին ՀՀ ԱԺ-ում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանի այն պնդումներին, թե Ժողովրդագրության իմաստով Հայաստանը բավականին աղետալի վիճակում է, որի համատեքստում էլ երեք և ավել երեխաներ ունեցող ընտանիքների շուրջ 54 տոկոսը աղքատ է:

«Կառավարությունը վերջին նիստերից մեկում ընդունել է որոշում, որով ընդլայնում է բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովության հարցը: Եթե դուք ասում եք, որ ունենք աղետալի իրավիճակ կարծում եմ գնահատման հարց է, բայց պետք է հասկանանք աշխարհում առկա վիճակագրության համեմատ մեր մոտ ինչ վիճակ է»,-ասաց Հովհաննիսյանը:  

Նախարարը նաև նշեց, որ Կառավարության ընդհանուր մոտեցումը կայանում է  սոցիալական խնդիրներ աշխատանքի միջոցով լուծելու մեջ, որի շրջանակներում կատարվում են բազմաթիվ միջոցառումներ:

Հովհաննիսյանն ընդգծեց, որ ժողովրդագրության խնդիրը ազգային անվտանգության խնդիր է ցանկացած երկրի համար, և չի վերաբերում միայն Հայաստանին, սակայն ոչ միշտ է երկրներին հաջողվում լուծել նման խնդիրը:

Leave a comment