Վտանգավոր փոսերին պետք է առաջնահերթություն տալ․ Ավինյանը մատնանշեց Շիրակի փողոցը և դժգոհեց

https://arm.sputniknews.ru/20260216/vtangavvor-pvoserin-petq-e-arajnahertutjun-tal-avinjany-matnanshec-shiraki-pvoghvocy-ev-dzhgvohec-98843302.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/18/96150920_48:0:948:675_1920x0_80_0_0_9528473992725bfd55352e93804a82a6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, երևան, փոս, փողոց, տիգրան ավինյան

հայաստան, երևան, փոս, փողոց, տիգրան ավինյան

Բաժանորդագրվել

Երևանի քաղաքապետը հանձնարարեց տեսալուսանկարահանել փոսալցման աշխատանքները։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Երևանում ձնամաքրման աշխատանքներից հետո առաջացած փոսերից ասֆալտապատվել է մոտ 2100 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին ասաց շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը։

«Ուրբաթ օրվանից բուն փոսալցման աշխատանքները սկսել ենք։ Ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին կտրվել է մոտ 4500 քմ տարածք, ու արդեն իսկ ասֆալտապատվել է մոտ 2100 քմ-ն։ Միաժամանակ հազարից ավելի տեղային լուծում է տրվել»,- ասաց Թևոսյանը։

Նա վստահեցրեց՝ բարդություններ չեն եղել, միայն մի փոքր խոչընդոտ է դարձել շաբաթ օրը տեղացած անձրևը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ շատ վտանգավոր փոսեր էլ կան, ու դրանց պետք է առաջնահերթություն տրվի։ Մասնավորապես նա մատնանշեց Շիրակի փողոցը։ Թևոսյանը վստահեցրեց՝ հենց այդպես էլ արել ու անում են։

«Շիրակի փողոցում, իմ իմանալով, հրատապ լուծումներով աշխատանքներ են իրականացվել»,- ասաց Թևոսյանը։

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանն էլ ասաց, որ Շիրակի փողոցում մեծ փոսերի հետ կապված աշխատանքներ չեն կատարվել, և հավելեց` այսօրվանից այդ աշխատանքները նաև հենց թաղապետարանն էլ է իրականացնելու։

Ավինյանը դժգոհեց, որ ինքը 3-4 օր առաջ է հայտնել Շիրակի փողոցում առկա խնդիրների մասին, չի հասկանում, թե ինչու հենց նոր հիշեցին, որ պետք է աշխատանքներ կատարել այնտեղ։

Գաբրիելյանը նշեց, որ փորձել են փոսալցման աշխատանքներ անել, ուղղակի տեղումները խանգարել են։

Ավինյանը հանձնարարեց տեսալուսանկարահանել բոլոր աշխատանքներն ու հետո զեկուցել, թե տոկոսային հարաբերակցությամբ ինչ է արվել և որքան։

Երեկ աղն էր, այսօր՝ ջրագիծը․ Ավինյանը նոր պատճառ հայտնեց փոսերի վերաբերյալ

Leave a comment