ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2026 թվականի նոյեմբերի 17-ին Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քրեական վարույթներով իրավական օգնության ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանն ու երկու երկրների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված իրավասու մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահը Երևանում հյուրընկալել էր ԻԻՀ արդարադատության նախարարին:
ՀՀ քննչական կոմիտե
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: