ՀՀ ՔԿ նախագահն Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է քրեական գործերով իրավական օգնության արդյունավետության բարձրացումը

Հասարակություն

18.11.2026 | 11:22

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանդիպել է Իրանի արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ։ Կողմերը քննարկել են քրեական վարույթներով իրավական օգնության ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը վերաբերող հարցեր։

ՔԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2026 թվականի նոյեմբերի 17-ին Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քրեական վարույթներով իրավական օգնության ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանն ու երկու երկրների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված իրավասու մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահը Երևանում հյուրընկալել էր ԻԻՀ արդարադատության նախարարին:

Leave a comment