Ուկրաինական ուժերը ԱԹՍ-ներով հարվածել են Կրասնոդարի երկրամասում երկու նավթավերամշակման գործարանների

Ուկրաինական ուժերը ԱԹՍ-ներով հարվածել են Կրասնոդարի երկրամասում երկու նավթավերամշակման գործարանների

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Կրասնոդարի երկրամասում գտնվող Աֆիպսկիի և Իլսկիի նավթավերամշակման գործարաններին: Լրատվամիջոցների տվյալով` դրանց տարածքում հրդեհներ են բռնկվել։

Տարածաշրջանային օպերատիվ շտաբի տվյալով` անօդաչուների հարվածների հետևանքով տուժել է չորս մարդ։

Աֆիպսկիի և Իլսկիի նավթավերամշակման գործարանները նախկինում ևս հայտնվել էին ուկրաինական անօդաչուների հարվածների թիրախում։

ԱՄՆ պատերազմի փոխնախարար Էլբրիջ Քոլբին ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանի խորքերն ուղղված հարվածները չեն օգնում կանգնեցնել ռուսական ուժերի հարձակումը և մոտեցնել պատերազմի ավարտը, այլ միայն ամրապնդում են Կրեմլի պատրաստակամությունը հետագա էսկալացիայի համար:

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, անդրադառնալով այդ քննադատությանը, հորդորել է քննադատել Ռուսաստանի հարվածներն ուկրաինական էներգետիկ, ջրամատակարարման և ջեռուցման համակարգերին:

Leave a comment