Ընդդիմադիրները Փաշինյանի մասնակցությամբ նիստին արդեն 2 ընդմիջում են վերցրել

Քաղաքականություն

18.11.2026 | 10:39

Այսօր ԱԺ նիստում նախատեսված է ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկումը։ Նիստին ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մինչ այս հարցի քննարկումը պատգամավորները պետք է քվեարկեն նախորդ օրը քննարկված նախագծերը։

Քվեարկությունը, սակայն, անցնում է 20 րոպեանոց ընդմիջումներով։

Կառավարության կառուցվածքում փոփոխություններ անելու նախագծի քվեարկության ժամանակ նախ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց, իսկ Զինծառայողի և զինվորական ծառայության մասին օրենքի փոփոխությունների քվեարկության ժամանակ` «Հայաստան» խմբակցությունը։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment