Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ

Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ։

Մանրաձկների բացթողումն իրականացվել է Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման և էկոհամակարգային կայունության պահպանմանն ուղղված աշխատանքների շրջանակում։

Սևանի իշխանի պաշարների վերականգնումը բնապահպանական առաջնահերթություններից է։ Յուրաքանչյուր նման միջոցառում կարևոր քայլ է լճի կենսաբազմազանության պահպանման, ձկնային պաշարների համալրման և բնական հավասարակշռության վերականգնման ուղղությամբ։

2026 թվականին նախատեսվում է Սևանա լիճ բաց թողնել ընդհանուր առմամբ 1 միլիոն մանրաձուկ։

Շարունակվելու են հետևողական աշխատանքները՝ ուղղված Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ու վերականգնմանը։

Շրջակա միջավայրի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment