Արցախի Հանրապետության պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանն առաջարկում է Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների ազատ արձակման և հայրենիք վերադարձի հարցով ստեղծել եռակողմ բանակցային հանձնախումբ հետևյալ կազմով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակված ներկայացուցիչներ, միջազգային միջնորդներ ու մարդու իրավունքների մասնագետներ և Արցախի ներկայացուցիչներ։
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն էլ՝ կայուն ու տևական խաղաղության նախապայման է համարում Բաքվի բանտերից հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումն ու պնդում՝ հայ գերիների վերադարձը հայրենիք պետք է ոչ թե հաջորդի, այլ նախորդի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Մանրամասները՝ այստեղ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)