https://arm.sputniknews.ru/20261117/hajtni-e-inch-e-qnnarkvel-hkei-harcvov-hhrd-ashkhatanqajin-khmbi-arajin-handipmany–109455256.html
Հայտնի է` ինչ է քննարկվել ՀԿԵ–ի հարցով ՀՀ–ՌԴ աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը
Հայտնի է` ինչ է քննարկվել ՀԿԵ–ի հարցով ՀՀ–ՌԴ աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը
Sputnik Արմենիա
Կողմերը պայմանավորվել են պարբերաբար կազմակերպել հանդիպումներ՝ աշխատանքային խմբի առջև դրված խնդիրներին լուծումներ տալու նպատակով։ 17.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-17T21:31+0400
2026-11-17T21:31+0400
2026-11-17T21:33+0400
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/386/77/3867758_0:398:4256:2792_1920x0_80_0_0_9dea38b9574aafdafcea8ee9d08373fe.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Երևանում կայացել է է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի (Ռուսական երկաթուղիների դուստր ընկերություն) կոնցեսիայում գտնվող հայկական երկաթուղու գործունեության հարցերը քննարկելու նպատակով հայ–ռուսական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության տեսլականը՝ երկաթուղային ցանցի զարգացման և տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման վերաբերյալ։Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները և պարբերաբար կազմակերպել հանդիպումներ։Հավելենք, որ աշխատանքային խումբը ստեղծվել է հոկտեմբերին՝ 3 ամիս ժամկետով: Խմբի կազմում են հայկական կողմից՝ ՏԿԵ փոխնախարար Դավիթ Իվանյանը, ՏԿԵՆ երկաթուղային եւ ջրային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Արտակ Պապյանը, ԱԳՄԱ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, ֆինանսների փոխնախարար Էդգար Մկրտչյանը: Ռուսական կողմից ընդգրկվել են ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ արտասահմանյան նախագծերի և միջազգային համագործակցության վարչության պետ Անտոն Կոզլովը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը:«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ կոնցեսիոն համաձայնագրի նպատակահարմարության թեման առաջին անգամ բարձրացվեց 2026 թվականի փետրվարին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց այն թեզը, թե «Ռուսական երկաթուղիների կառավարումը Հայաստանին զրկում է ռազմավարական դիրքերից և մրցակցային առավելություններից»։Ավելի ուշ նա Մոսկվային առաջարկեց դիտարկել կոնցեսիան բարեկամ 3–րդ երկրին հանձնելու հնարավորությունը՝ պոտենցիալ տարբերակների թվում նշելով, մասնավորապես, Ղազախստանը։ Հիշեցնենք՝ 2008 թվականի փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել ՀԿԵ-ին՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/386/77/3867758_0:0:3798:2848_1920x0_80_0_0_2fcbad729c1809478a4183856deecae9.jpg.webp
հարավկովկասյան երկաթուղի (հկե), հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), հայաստան, ռուսաստան
հարավկովկասյան երկաթուղի (հկե), հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), հայաստան, ռուսաստան
Կողմերը պայմանավորվել են պարբերաբար կազմակերպել հանդիպումներ՝ աշխատանքային խմբի առջև դրված խնդիրներին լուծումներ տալու նպատակով։
Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության տեսլականը՝ երկաթուղային ցանցի զարգացման և տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման վերաբերյալ։
«Ռուսական կողմը ներկայացրեց երկաթուղային ցանցի զարգացման և բեռնահոսքերի աճի հեռանկարների վերաբերյալ իր գնահատականները՝ ուշադրություն հրավիրելով տարածաշրջանում առկա մրցակցության, ազատ թողունակության և ներդրումների վերադարձելիության ապահովման հարցերին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները և պարբերաբար կազմակերպել հանդիպումներ։
Հավելենք, որ աշխատանքային խումբը ստեղծվել է հոկտեմբերին՝ 3 ամիս ժամկետով: Խմբի կազմում են հայկական կողմից՝ ՏԿԵ փոխնախարար Դավիթ Իվանյանը, ՏԿԵՆ երկաթուղային եւ ջրային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Արտակ Պապյանը, ԱԳՄԱ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, ֆինանսների փոխնախարար Էդգար Մկրտչյանը: Ռուսական կողմից ընդգրկվել են ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ արտասահմանյան նախագծերի և միջազգային համագործակցության վարչության պետ Անտոն Կոզլովը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը:
Հիշեցնենք՝ 2008 թվականի փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել ՀԿԵ-ին՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։