Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու։ Այս մասին դատարանում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Թույլ չենք տալու Սահմանադրության փոփոխությունը՝ անկախ նրանից, թե որքան երկար ինձ կպահեն կալանքի տակ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացրել տնային կալանքում գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։
Սամվել Կարապետյանը կալանավորվել է 1 ամսով: