Երևանի ռեստորաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել․ այրվել են հանդիսությունների սրահն ու խոհանոցը

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ


ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի Թևոսյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկում նոյեմբերի 17-ին հրդեհ է բռնկվել, որի հետևանքով այրվել են ռեստորանի տանիքի փայտե կառուցատարրերը, հանդիսությունների սրահն ու խոհանոցը, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։


Հաղորդվում է, որ հրդեհի մասին ահազանգը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ժամը 13։48-ին։


Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության ու բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։45-ին, ամբողջությամբ մարվել՝ 15։02-ին։


Leave a comment