Ջեյմս Քեմերոնը չի գա Երևան

Նոյեմբերի 23-ին Երևանում նախատեսված «Ավատար» և «Տիտանիկ» ֆիլմերի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի ստեղծագործական հանդիպումը չեղարկվել է։ Այս մասին հայտնել է միջոցառման կազմակերպիչը՝ չհստակեցնելով չեղարկման պատճառները։

Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերին հայտնել էր, որ Քեմերոնը նոյեմբերի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիպում կունենա կինոյի ոլորտի ներկայացուցիչների և հանդիսատեսի հետ։

Leave a comment