https://arm.sputniknews.ru/20261117/irany-cankanum-e-hh-i-het-sahmanin-gtnvvogh-nvorduzy-veratsel-khvoshvoragujn-arevtrajin-ancaketi-109449117.html
Իրանը ցանկանում է ՀՀ-ի հետ սահմանին գտնվող Նորդուզը վերածել խոշորագույն առևտրային անցակետի
Իրանը ցանկանում է ՀՀ-ի հետ սահմանին գտնվող Նորդուզը վերածել խոշորագույն առևտրային անցակետի
Sputnik Արմենիա
Իրանական կողմը հույս ունի առկա խոչընդոտները վերացնել առաջիկա երկու ամիսների ընթացքում: 17.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-17T18:31+0400
2026-11-17T18:31+0400
2026-11-17T18:31+0400
իրանի իսլամական հանրապետություն
դավիթ խուդաթյան
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/11/109448711_0:0:720:406_1920x0_80_0_0_1691fd337826eb0a7dc6fdd9704e0eab.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Իրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին գտնվող Նուրդուզ սահմանային անցակետը վերածել երկրի խոշորագույն ցամաքային առևտրային անցակետի: Այս մասին Թեհրանում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադին, հաղորդում է IRNA-ն։Ավելի վաղ Իրանն ու Հայաստանը պայմանավորվել էին երկու երկրների սահմանին պարզեցված («կանաչ») մաքսային միջանցքի ներդրման մասին: Նոր մեխանիզմը նախատեսվում է գործարկել Նորդուզ – Ագարակ (Մեղրի) սահմանային անցումում՝ բեռների անցումն արագացնելու և տրանսպորտի պարապուրդի ժամանակը կրճատելու համար: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ջուլֆայում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Իրանի մաքսային ծառայության ղեկավար Ֆարուդ Ասգարիի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի հանդիպման ժամանակ: Կողմերը արձանագրություն են ստորագրել պարզեցված մաքսային միջանցք ստեղծելու մասին։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում է
Sputnik Արմենիա
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում է
2026-11-17T18:31+0400
true
PT0M53S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/11/109448711_0:0:720:540_1920x0_80_0_0_63f82065731e829697399e7b85be12db.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, դավիթ խուդաթյան, հայաստան, видео
իրանի իսլամական հանրապետություն, դավիթ խուդաթյան, հայաստան, видео
Իրանական կողմը հույս ունի առկա խոչընդոտները վերացնել առաջիկա երկու ամիսների ընթացքում:
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Իրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին գտնվող Նուրդուզ սահմանային անցակետը վերածել երկրի խոշորագույն ցամաքային առևտրային անցակետի: Այս մասին Թեհրանում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադին, հաղորդում է IRNA-ն։
Փուրմոհամադիի խոսքով՝ երկու երկրների միջև բեռնատարների երթևեկությունը պարզեցնելու համար գործի է դրված ողջ ներուժը: Իրանական կողմն ակնկալում է վերացնել առկա խոչընդոտները և առաջիկա երկու ամիսների ընթացքում բեռնատար տրանսպորտի համար սահմանի հատումը դարձնել ավելի արագ և հարմար:
Ավելի վաղ Իրանն ու Հայաստանը պայմանավորվել էին երկու երկրների սահմանին պարզեցված («կանաչ») մաքսային միջանցքի ներդրման մասին: Նոր մեխանիզմը նախատեսվում է գործարկել Նորդուզ – Ագարակ (Մեղրի) սահմանային անցումում՝ բեռների անցումն արագացնելու և տրանսպորտի պարապուրդի ժամանակը կրճատելու համար: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ջուլֆայում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Իրանի մաքսային ծառայության ղեկավար Ֆարուդ Ասգարիի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի հանդիպման ժամանակ: Կողմերը արձանագրություն են ստորագրել պարզեցված մաքսային միջանցք ստեղծելու մասին։