Ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման առաջին փուլում, որի 10-րդ խմբի խաղերն անցկացվեցին Հայաստանում:
Երկորդ տուրում հայ ֆուտբոլիստները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին Լյուքսեմբուրգի Մ-17 հավաքականի հետ։ Տաշտի տերերը խաղն ավարտեցին 10 ֆուտբոլիստով։ Ավելացված ժամանակում կարմիր քարտ ստացավ Գոռ Մկրտչյանը։
Նախորդ երկու խաղում Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվել էր Ֆրանսիային (0:4) ու Իտալիային (0:4): Խմբի հաղթողի կոչումը նվաճեց Իտալիայի Մ-17 հավաքականը, որը վերջին տուրում 1:0 հաշվով հաղթեց ֆրանսիացիներին ու վաստակեց 9 միավոր։