«Վերահաստատեցինք՝ համեղ ծիրանները հայկական են»․ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանումն աճում է․ Միրզոյանը հանդիպել է Մաթա Կոսի հետ

Քաղաքականություն

17.11.2026 | 17:17

Նոյեմբերի 17-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Հանդիպումից հետո Միրզոյանը սոցիալական ցանցում հրապարակել է տեսանյութ և գրել․ «Ջերմ հանդիպում իմ գործընկեր և Հայաստանի լավ բարեկամ՝ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Վերահաստատեցինք՝ համեղ ծիրանները հայկական են»։

Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության խորացումը, տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև տրանսպորտային, թվային և էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանը միտված ծրագրերը։ Միրզոյանն ընդգծել է, որ ԵՄ առևտրային ինքնավար միջոցների կիրառման ուղղությամբ աշխատանքներն արդեն արդյունք են տալիս՝ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանման աճի տեսքով։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։

ԱԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Նոյեմբերի 17-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման և համագործակցության տնտեսական բաղադրիչի խորացման հարցեր։

 

Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը կարևորել են տարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգի առաջմղման նախաձեռնությունների իրականացումը՝ որպես տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացման կարևոր գործոն:

Անդրադարձ է կատարվել տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային և էներգետիկ փոխկապակցվածության, դիմակայունության ամրապնդման ուղղություններով քաղաքական հանձնառությունները կոնկրետ ծրագրերի և ներդրումների վերածելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ կողմից հայկական արտադրանքի համար ինքնավար միջոցների տրամադրումը, որոնց պրակտիկ կիրառման ուղղությամբ համատեղ աշխատանքներն արդյունք են տալիս՝ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանման աճի տեսքով:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման հարցում մոտեցումները:

Leave a comment