«Արարատ-Արմենիա»-ի մարզիչ Գևորգ Ղազարյանը երկկողմ համաձայնությամբ խզել է ակումբի հետ աշխատանքային պայմանագիրը
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի մարզիչ Գևորգ Ղազարյանը երկկողմ համաձայնությամբ խզել է ակումբի հետ աշխատանքային պայմանագիրը։
«Ինչպես արդեն հայտնի է, Գևորգ Ղազարյանն օրերս հայտարարել էր ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
«Արարատ-Արմենիա» ակումբը մաղթում է նրան հաջողություն։ Վստահ ենք, որ նրա պրոֆեսիոնալիզմն ու մարդկային բարձր որակները կարող են հայկական ֆուտբոլում իրական փոփոխություններ ապահովել»,-նշված է հաղորդագրության մեջ։