Պեսկովը պատասխանել է APEC-ի գագաթնաժողովում նախատեսվող շփումների վերաբերյալ հարցին

Պեսկովը պատասխանել է APEC-ի գագաթնաժողովում նախատեսվող շփումների վերաբերյալ հարցին

Չինաստանում կայանալիք APEC-ի գագաթնաժողովի շրջանակներում «ոչ բարեկամական» երկրների ներկայացուցիչների հետ առանձին հանդիպումներ նախատեսված չեն, սակայն «բոլորը կլինեն նույն սեղանի շուրջ», հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նման շփումներ հատուկ նախատեսված չեն։ Սակայն, այս կամ այն ​​կերպ, բոլորը նստելու են նույն սեղանի շուրջ»,-ասել է Պեսկովը «Իզվեստիա»-ին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում են շփումներ «ոչ բարեկամական» երկրների ներկայացուցիչների հետ։

APEC-ի գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 18-19-ին՝ Չինաստանի Շենչժեն քաղաքում։ APEC-ը միավորում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 21 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը։

Leave a comment