Իրանը քաջ գիտի՝ ինչպես արձագանքել ցանկացած ագրեսիայի․ Իրանի ԱԳՆ-ի զգուշացումը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաին զգուշացրել է անվտանգային պատրվակներ ստեղծելուն ուղղված չարամիտ արշավի մասին՝ դատապարտելով այն անհիմն պնդումները, որոնք իրանական ամբարտակները կապում են հրթիռային բազաների հետ՝ որպես երկրի կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վրա հարձակումներն արդարացնելու միջոց։

«Այն անհիմն պնդումները, որոնք փորձում են իրանական ամբարտակները կապել հրթիռային բազաների հետ, հանդիսանում են չարամիտ արշավի հերթական օրինակը։ Այս արշավը նպատակ ունի ստեղծել քարոզչական և անվտանգային պատրվակներ՝ արդարացնելու երկրի կենսական ենթակառուցվածքների վրա իրականացվող հարձակումները»,- X սոցիալական ցանցում նշել է Բաղային։

Նա նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ վերջերս իրականացված ագրեսիայի ընթացքում թիրախավորվել են ջրամբարներ Խոմեյնում (Մարքազի նահանգ), Հաֆթքելում (Խուզեստան նահանգ) և Բամանիում (Սիրիկ), ինչպես նաև ջրազրկման (աղազերծման) կայաններ Քեշմ կղզում, Նիկշահրում և Տիսում (Սիստան և Բելուջիստան նահանգ) ու Ջասքի Բանջի գյուղում։ Այս հարձակումները խաթարել կամ ընդհատել են ջրամատակարարումը քաղաքացիական բնակչության և բնակելի տարածքների համար։

«Քաղաքացիական ենթակառուցվածքների և ռազմական օբյեկտների աշխարհագրական մերձավորությունը որպես հիմք ներկայացնելը՝ դրանք «օրինական ռազմական թիրախ» որակելու համար, ո՛չ հավաստի փաստարկ է, ո՛չ էլ հիմնավորված պնդում։ Ընդհակառակը, սա չարամիտ կեղծիք է, որի նպատակն է օրինականացնել քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները և նորմալ երևույթ դարձնել միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները», – գրել է նա։

Խոսնակն ընդգծել է, որ թեև Միացյալ Նահանգները, կարծես, այսօր՝ մեծամտությամբ և միջնադարյան մտածելակերպով, պնդում են, թե «սուր բանեցնողների» (զինված հակառակորդների) հետ գործ ունենալիս իրավական նորմերը կիրառելու կարիք չկա, միջազգային մարդասիրական իրավունքը (մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիաներին կից Լրացուցիչ ար «Քայլ առ քայլ նրանք փորձում են օրինականության կեղծ պատրանք ստեղծել՝ հետագա ագրեսիայի և վայրագությունների համար»,- հայտարարել է նա։

«Իրանը քաջ գիտի՝ ինչպես արձագանքել ցանկացած ագրեսիայի և ապահովել, որ այն արժանանա անմոռանալի պատասխանի։ Միջազգային հանրությունը, սակայն, պետք է գիտակցի, որ միջազգային իրավական նորմերի, ինչպես նաև հիմնարար մարդասիրական և բարոյական սկզբունքների կոպիտ խախտումները նորմալ երևույթ ներկայացնելուն ուղղված չարագուշակ արշավների հանդեպ լռությունն ու զիջողականությունը կունենան կործանարար հետևանքներ՝ ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ մարդկության համար»,- հավելել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

Leave a comment