Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը X-ի իր էջում հայտնել է, որ հանդիպել է Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է ձմռանն ընդառաջ Հայաստանին էներգամատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման հարցում ԵՄ-ի աջակցության հնարավորությունները։
Կոսի խոսքով՝ ԵՄ-ի աջակցությունն արդեն դրական արդյունքներ է տալիս հայ ֆերմերներին և գործարարներին։ Այս տարվա ընթացքում Հայաստանի արտահանումը դեպի ԵՄ աճել է ավելի քան 50 տոկոսով։
«Մենք նաև առաջ ենք շարժվում այնպիսի ծրագրերով, որոնք կնպաստեն Հայաստանի և հարևան երկրների միջև կապերի ամրապնդմանը՝ ստեղծելով նոր տնտեսական հնարավորություններ և նպաստելով տարածաշրջանում կայունության ամրապնդմանը»,- գրել է Կոսը։