https://arm.sputniknews.ru/20261117/voch-bvolvor-dimvordnery-kazatven-zhamketajin-tsarajutjunic-hh-nerqin-gvortseri-pvokhnakharar-109442202.html
Ոչ բոլոր դիմորդները կազատվեն ժամկետային ծառայությունից. ՀՀ ներքին գործերի փոխնախարար
Ոչ բոլոր դիմորդները կազատվեն ժամկետային ծառայությունից. ՀՀ ներքին գործերի փոխնախարար
Sputnik Արմենիա
Զորակոչից ազատում կտրվի ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում առնվազն 10 տարի անընդմեջ ծառայելու պայմանով: 17.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-17T16:35+0400
2026-11-17T16:35+0400
2026-11-17T16:40+0400
հայաստան
բանակ
հհ ոստիկանություն
փրկարար
արմեն մկրտչյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/07/02/90865279_0:0:1100:618_1920x0_80_0_0_9db23c44d28d6ce43640be91821791f2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ում ժամկետային ծառայությունից կազատվեն ոչ բոլորը, ովքեր կընդունվեն ոստիկանության կամ փրկարարների մասնագիտություններով սովորելու։ ԱԺ–ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս այս մասին ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 29-ին հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագծին, որը ՀՀ ոստիկանությունում և փրկարարական ծառայությունում ծառայության անցնող անձանց թույլ կտա ժամկետային ծառայություն չանցնել զինված ուժերում:Մի քանի տարի առաջ այս կարգը գործում էր, բայց հետո վերացվեց, և այժմ ոստիկանություն և ՆԳՆ փրկարարական ծառայություն կարող են դիմել միայն ժամկետային ծառայություն անցած անձինք:Եթե օրենքում փոփոխություններ կատարվեն, ապա Ոստիկանության ակադեմիան կամ փրկարարների համար նախատեսված համապատասխան ուսումնարանն ավարտած անձինք կազատվեն զինվորական ծառայությունից՝ նշված ուժային ստորաբաժանումներում առնվազն 10 տարի անընդմեջ ծառայելու պայմանով:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/07/02/90865279_106:0:930:618_1920x0_80_0_0_5c45171bdecff5915457c494c1305ea9.jpg.webp
հայաստան, բանակ, հհ ոստիկանություն, փրկարար, արմեն մկրտչյան
հայաստան, բանակ, հհ ոստիկանություն, փրկարար, արմեն մկրտչյան
Զորակոչից ազատում կտրվի ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում առնվազն 10 տարի անընդմեջ ծառայելու պայմանով:
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ում ժամկետային ծառայությունից կազատվեն ոչ բոլորը, ովքեր կընդունվեն ոստիկանության կամ փրկարարների մասնագիտություններով սովորելու։ ԱԺ–ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս այս մասին ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։
Նրա խոսքով` զորակոչից կազատվեն նրանք, ում մասին կառավարությունը կկայացնի համապատասխան որոշում` հաշվի առնելով զինված ուժերի կարիքները։ Մկրտչյանի խոսքով` այս պահին 2027 թվականի համար նախատեսվել է, որ 70 անձ ոստիկանությունում և փրկարար ծառայությունում կազատվեն ժամկետային զինծառայությունից։
Մի քանի տարի առաջ այս կարգը գործում էր, բայց հետո վերացվեց, և այժմ ոստիկանություն և ՆԳՆ փրկարարական ծառայություն կարող են դիմել միայն ժամկետային ծառայություն անցած անձինք:
Եթե օրենքում փոփոխություններ կատարվեն, ապա Ոստիկանության ակադեմիան կամ փրկարարների համար նախատեսված համապատասխան ուսումնարանն ավարտած անձինք կազատվեն զինվորական ծառայությունից՝ նշված ուժային ստորաբաժանումներում առնվազն 10 տարի անընդմեջ ծառայելու պայմանով: