Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առանձին հանդիպում ունենալ Պուտինի հետ

Բաժանորդագրվել

ԱՄՆ առաջնորդը պատասխանել է ՌԴ նախագահի հետ բանակցությունների հնարավորության մասին հարցին։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար երկկողմ հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Չգիտեմ, բայց ես կանեի դա, եթե նման հնարավորություն լիներ», – ասել է Թրամփը Մանիլայում՝ պատասխանելով Պուտինի հետ առանձին հանդիպման հեռանկարների մասին լրագրողի հարցին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները՝ Վլադիմիր Պուտինը, Սի Ծինփինն ու Դոնալդ Թրամփը, նոյեմբերի 19-ին հանդիպում կունենան՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա Չինաստանի Շենժեն քաղաքում նոյեմբերի 18-19-ը։

Leave a comment