Աղմկեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել. Հակոբյանը՝ Երևանի խցանումների մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցերի իր էջերում կրկին տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով երևանյան խցանումների թեմային:
Հակբոյանը նշել է, որ ամեն օր հարյուևր հազարավոր մարդիկ տառապում են խցանումների մեջ և համարձակությու՞ն է այդ մասին բարձրաձայնելը:
«Սիրելի՛ կին վարորդներ, հիշու՞մ եք չէ՞, այլևս չենք հանդուրժում: Խոսքը միայն տան պատերի ներսում կատարվողի մասին չէ:
Սիրելի՛ կին վարորդներ, ձեր մեքենաներում ունեցեք աղմկող իրեր և ամեն անգամ խցանման մեջ հայտնվելիս աղմկեք այնպես, որ ձեր ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ խնդրին լուծում տալու համար: Համարձակ տղամարդիկ, կարող եք դուք էլ միանալ»,- ասել է Հակոբյանն ու հավելել, որ այլապես կհնչի կարծիք, թե երևանյան խցանումների համար էլ են նախկինները մեղավոր: