«Մարդիկ ասում են՝ Աննա Հակոբյանը «բոչկա գլորեց» ձեր ուղղությամբ։ Ինչպե՞ս եք գնահատում նրա ելույթը»,-ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ «Շատ բնական եմ գնահատում այդ ստեղծված նյարդը, որովհետև եթե քաղաքում օրեր շարունակ մենք ունենում ենք 10 բալանոց խցանում, իրականում դա նյարդայնացնող է և նյարդայնացնում է բոլորիս»,- պատասխանեց Ավինյանը։