Հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական վարկանշային մրցաշարի

Կատարի մայրաքաղաք Դոհայում դեկտեմբերի 7-16-ին կկայանա ծանրամարտի մրցաշար, որը վարկանիշային է 2028թ. Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի համար, հաղորդում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականից մրաշարին կմասնակցեն Արա Աղանյանը (95 կգ) և Գարիկ Կարապետյանը (110 կգ):

Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը (75 կգ) պահեստայինների թվում է:

Նախնական հայտացուցակում ընդգրկված էր նաև Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Վարազդատ Լալայանը (+110 կգ), սակայն վերջին թարմացումից հետո Հայաստանի հավաքականի առաջատարի անունը բացակայում է մասնակիցների ցանկից: 27-ամյա Լալայանը երկամարտում Հայաստանի միակ մեդալն էր նվաճել այս ամիս Չինաստանի Նինբո քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում, որտեղ դարձել էր բրոնզե մեդալակիր:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment