https://arm.sputniknews.ru/20261117/menq-vochinch-chunenq-rusastani-ev-rusakan-erkatughineri-dem-hh-azh-nakhagah-109430189.html
Մենք ոչինչ չունենք Ռուսաստանի և «Ռուսական երկաթուղիների» դեմ․ ՀՀ ԱԺ նախագահ
Մենք ոչինչ չունենք Ռուսաստանի և «Ռուսական երկաթուղիների» դեմ․ ՀՀ ԱԺ նախագահ
Sputnik Արմենիա
Ռուբինյանի գնահատմամբ` լավ է, որ երկու երկրների միջև հարցի շուրջ քննարկում կա, կարծում է, որ շուտով դրական արդյունքներ էլ կլինեն։ 17.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-17T13:00+0400
2026-11-17T13:00+0400
2026-11-17T13:04+0400
հայաստան
ռուսաստան
երկաթուղի
ռուբեն ռուբինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108768229_0:84:1600:984_1920x0_80_0_0_41e4ca70924e04830f327a813ceb49cf.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հայկական երկաթուղիների կառավարման հարցը ոչ թե աշխարհաքաղաքական, այլ զուտ տնտեսական խնդիր է։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ հայաստանյան երկաթուղին ռուսական կոնցեսիայի տակ է, իսկ ռուսական ընկերություններն էլ պատժամիջոցների ներքո են։ Այս իրավիճակում ստեղծվում է վտանգ, որ Հայաստանը կարող է կորցնել տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը, տնտեսական կորուստներ ունենալ։ Բացի այդ, երկաթուղին ունի վերազինման, վերականգնման կարիք։ Ռուբինյանի ընկալմամբ՝ ռուսական կողմն այնքան էլ հակված չէ դա անելու, քանի որ կարծում է՝ այնքան էլ եկամտաբեր չի լինելու։ Նրա գնահատմամբ՝ լավ է, որ երկու երկրների միջև հարցի շուրջ քննարկում կա, կարծում է, որ շուտով դրական արդյունքներ էլ կլինեն։Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Ռուսաստանի հետ հաշտեցման օրակարգով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ այցելելու ՌԴ, Ռուբինյանը նշեց՝ հաշտեցման օրակարգ չկա, որովհետև Հայաստանը որևէ մեկի հետ կռված էլ չէ։«Մենք ունենք գործընկերների հետ բարեկամաբար և գործընկերային մթնոլորտում բոլոր հարցերը լուծելու օրակարգ՝ բնականաբար, ՀՀ շահերի և փոխադարձ շահերի վրա հիմնվելով»,- ասաց ԱԺ նախագահը։Հիշեցնենք՝ այսօր Երևանում մեկնարկել է ՀԿԵ-ի (Ռուսական երկաթուղիների դուստր ընկերություն) կոնցեսիայում գտնվող հայկական երկաթուղու գործունեության հարցերը քննարկելու նպատակով հայ–ռուսական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:Աշխատանքային խումբը ստեղծվել է հոկտեմբերին՝ 3 ամիս ժամկետով՝ երկաթուղու գործունեության հարցերը լուծելու համար: Հայկական կողմից այն գլխավորում է ՏԿԵ նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը: Ռուսական կողմից ընդգրկվել են ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին:«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ կոնցեսիոն համաձայնագրի նպատակահարմարության թեման առաջին անգամ բարձրացվեց 2026 թվականի փետրվարին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց այն թեզը, թե «Ռուսական երկաթուղիների կառավարումը Հայաստանին զրկում է ռազմավարական դիրքերից և մրցակցային առավելություններից»։Ավելի ուշ նա Մոսկվային առաջարկեց դիտարկել կոնցեսիան բարեկամ 3–րդ երկրին հանձնելու հնարավորությունը՝ պոտենցիալ տարբերակների թվում նշելով Ղազախստանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108768229_89:0:1512:1067_1920x0_80_0_0_56bd872c34e7f727b7a7b90ab8ed4e87.jpg.webp
հայաստան, ռուսաստան, երկաթուղի, ռուբեն ռուբինյան
հայաստան, ռուսաստան, երկաթուղի, ռուբեն ռուբինյան
Ռուբինյանի գնահատմամբ` լավ է, որ երկու երկրների միջև հարցի շուրջ քննարկում կա, կարծում է, որ շուտով դրական արդյունքներ էլ կլինեն։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հայկական երկաթուղիների կառավարման հարցը ոչ թե աշխարհաքաղաքական, այլ զուտ տնտեսական խնդիր է։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Մենք ոչինչ չունենք Ռուսաստանի դեմ, ոչինչ չունենք «Ռուսական երկաթուղիների» դեմ։ Բայց մենք ունենք խնդիրներ մեր մեկուսացման դեմ, չենք ուզում մնալ մեկուսացման մեջ, պետք է լուծում գտնել, որ մենք չմնանք երկաթուղային մեկուսացման մեջ և չկորցնենք տրանզիտ երկիր դառնալու հնարավորությունը»,- ասաց Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ հայաստանյան երկաթուղին ռուսական կոնցեսիայի տակ է, իսկ ռուսական ընկերություններն էլ պատժամիջոցների ներքո են։ Այս իրավիճակում ստեղծվում է վտանգ, որ Հայաստանը կարող է կորցնել տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը, տնտեսական կորուստներ ունենալ։ Բացի այդ, երկաթուղին ունի վերազինման, վերականգնման կարիք։ Ռուբինյանի ընկալմամբ՝ ռուսական կողմն այնքան էլ հակված չէ դա անելու, քանի որ կարծում է՝ այնքան էլ եկամտաբեր չի լինելու։ Նրա գնահատմամբ՝ լավ է, որ երկու երկրների միջև հարցի շուրջ քննարկում կա, կարծում է, որ շուտով դրական արդյունքներ էլ կլինեն։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Ռուսաստանի հետ հաշտեցման օրակարգով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ այցելելու ՌԴ, Ռուբինյանը նշեց՝ հաշտեցման օրակարգ չկա, որովհետև Հայաստանը որևէ մեկի հետ կռված էլ չէ։
«Մենք ունենք գործընկերների հետ բարեկամաբար և գործընկերային մթնոլորտում բոլոր հարցերը լուծելու օրակարգ՝ բնականաբար, ՀՀ շահերի և փոխադարձ շահերի վրա հիմնվելով»,- ասաց ԱԺ նախագահը։
Աշխատանքային խումբը ստեղծվել է հոկտեմբերին՝ 3 ամիս ժամկետով՝ երկաթուղու գործունեության հարցերը լուծելու համար: Հայկական կողմից այն գլխավորում է ՏԿԵ նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը: Ռուսական կողմից ընդգրկվել են ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին:
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ կոնցեսիոն համաձայնագրի նպատակահարմարության թեման առաջին անգամ բարձրացվեց 2026 թվականի փետրվարին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց այն թեզը, թե «Ռուսական երկաթուղիների կառավարումը Հայաստանին զրկում է ռազմավարական դիրքերից և մրցակցային առավելություններից»։
Ավելի ուշ նա Մոսկվային առաջարկեց դիտարկել կոնցեսիան բարեկամ 3–րդ երկրին հանձնելու հնարավորությունը՝ պոտենցիալ տարբերակների թվում նշելով Ղազախստանը։