Արջուկները զբոսնում են Ջերմուկում. նախարարությունը զգուշության կոչ է անում

https://arm.sputniknews.ru/20261117/arjuknery-zbvosnum-en-jermukum-nakhararutjuny-zgushutjan-kvoch-e-anum-109432328.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Ջերմուկում արջուկներ են շրջել

Sputnik Արմենիա

Ջերմուկում արջուկներ են շրջել

2026-11-17T13:20+0400

true

PT0M34S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/11/109431995_0:150:577:582_1920x0_80_0_0_154976188f01a0f63b811a8a84a3991b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ջերմուկ, արջ, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, ջերմուկ, արջ, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Վայրի կենդանիների հետ անվտանգ համակեցությունը պահանջում է զգուշավոր ու պատասխանատու վարքագիծ։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե ինչպես են Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին իր ձագերի հետ։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն անդրադարձել է այս տեսանյութին և նշել, որ վայրի կենդանիների, հատկապես ձագերի հետ գտնվող մայր արջի հետ հանդիպումը կարող է վտանգավոր լինել ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների համար։

Գերատեսչությունը հորդորել է պահպանել անվտանգության հետևյալ կանոնները․

Մի՛ մոտեցեք արջերին և մի՛ փորձեք նրանց լուսանկարել կամ տեսանկարահանել մոտ տարածությունից։
Մի՛ կերակրեք կենդանիներին և մի՛ փորձեք գրավել նրանց ուշադրությունը։
Պահպանե՛ք հանգստություն, մի՛ վազեք և մի՛ կատարեք կտրուկ շարժումներ։
Արջի հանդիպելիս դանդաղ հեռացե՛ք՝ կենդանուն թողնելով ազատ տեղաշարժվելու հնարավորություն։
Հատկապես զգո՛ն եղեք ձագերի առկայության դեպքում։ Մայր արջը կարող է ագրեսիվ վարքագիծ դրսևորել՝ պաշտպանելով իր ձագերին։
Մի՛ հավաքվեք կենդանիների շուրջ և մի՛ փակեք նրանց հեռանալու ճանապարհը։

Նախարարությունն ընդգծել է` վայրի կենդանիները բնական միջավայրի անբաժանելի մասն են, և նրանց հետ անվտանգ համակեցությունը պահանջում է զգուշավոր ու պատասխանատու վարքագիծ։

Leave a comment