Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիին Խուրելսուխը հայտարարել է հրաժարականի մասին՝ պետական երկաթուղային նախագծից ֆինանսական օգուտ ստանալու մեղադրանքներից հետո։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Գործակալության փոխանցմամբ՝ Խուրելսուխը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել հետաքննությանը և համագործակցել։
Մեղադրանքները կապված են Տավան-Տոլգոյ–Գաշունսուխայտ երկաթուղու կառուցման գաղտնի մրցույթի հետ, որի հաղթող է ճանաչվել Bodi Group ընկերությունը։ Mongolia Daily-ի հաղորդմամբ՝ ենթադրվում է, որ քաղաքական գործիչները կարող էին ընդհանուր առմամբ 110 միլիոն դոլարի կաշառք ստացած լինել։
Նոյեմբերի 16-ին Մոնղոլիայի խորհրդարանական ընդդիմությունը պահանջել է նախագահի և մեղադրանքներում հիշատակված մյուս պաշտոնյաների հրաժարականը՝ հետաքննության անցկացման նպատակով։ Դեմոկրատական կուսակցության պատգամավորներն առաջարկել են այդ նպատակով ստեղծել խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով։