Այսօր՝ նոյեմբերի 17–ին, ժամը 10։00-ից նկատվում են խափանումներ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի e-invoicing համակարգի աշխատանքում։
«Խափանումների պատճառով հնարավոր չի լինում դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր ինչպես ՀԾ համակարգերի միջոցով, այնպես էլ անմիջապես e-invoicing հարթակից։
e-invoicing համակարգի խափանման պատճառները Հայկական Ծրագրեր ընկերության վերահսկողությունից դուրս են։
Խնդրում ենք հաշվի առնել ստեղծված իրավիճակը և e-invoicing-ի խափանումների հարցով դիմել ՀՀ ՊԵԿ»,–ասված է ՊԵԿ–ի տարածած հաղորդագրության մեջ։