Րաֆֆի Ասլանյան. Մեր երկրում արդարադատությունը վերածվել է էժանագին շոուի. «Հրապարակ»

Երեւանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով Աննա Վարդապետյանի գործուղումների եւ ապօրինի գույքը վերադարձնելուն ուղղված գործողությունների մասին, նկատում է. «Ոչինչ չտվող, արարողակարգային հանդիպումներ եւ քննարկումներ են դրանք: Բնական է, որ գնացել, հասել են Արգենտինա, պիտի մի բան խոսեն: Դրանք էական հարցեր չեն: Ցավոք սրտի, Հայաստանի դատախազության եւ նախաքննական մարմինների գործունեությունը շոու է հիշեցնում, որի պատճառը երկրի ղեկավարն է: Խնդիրն այն է, որ նման պահանջ ներկայացնողը Նիկոլ Փաշինյանն է, մարդ, որը հանդիսանում է երկրի վարչապետը: Նա սիրում է հանրության ականջներից լապշաներ կախել՝ շեշտադրումներ անելով շոուի վրա: Ցավոք սրտի, մեր երկրում արդարադատությունը վերածվել է էժանագին շոուի: Սա է ողջ իրականությունը: Իհարկե, եթե օրինական կարգով կարողանային ապօրինի գույքը բռնագանձել, առանց ինչ-որ ավելորդ էմոցիաների, շատ գովելի կլիներ, ես եւս կողմնակից եմ, որ անաշխատ եկամուտ ունեցող անձինք, նրանք, ովքեր պետական պաշտոններ են զբաղեցրել եւ պետության կողմից տրամադրված եկամուտներից բացի այլ եկամուտներ են ունեցել, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության եւ պետք է պատասխան տան ապօրինի գույքի մասով: Ես դրա հետ լիովին համաձայն եմ, բայց այդ ամենը պետք է իրականացվի արդյունավետ կերպով, ճշգրիտ, առանց շոուների եւ հասարակությանը մոլորության մեջ գցելու: Ցավոք, Հայաստանում ոչ միայն ապօրինի գույքի հետ կապված գործերը, այլեւ ամբողջ արդարադատության համակարգն ամբողջապես ծառայում են քաղաքական իշխանությանը եւ ունեն բացառապես քաղաքական բաղադրատարր: Հասարակության թերզարգացած հատվածի հույզերի եւ էմոցիաների վրա ազդելու համար է այս ամենն արվում: Այլ երկրներում էլ են պայքարում ապօրինի գույքի համար, սակայն դա չեն անում այսքան ցուցադրաբար, մեզանում, ցավոք, ամեն բան շոուի տրամաբանությամբ է արվում, եւ, որ ամենակարեւորն է` չկա արդյունք: Հայցերն ապօրինի են, հիմքերը` սխալ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment