Երևանում մեկնարկել է ՀԿԵ-ի հարցերով Հայաստան-Ռուսաստան աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

Երևանում մեկնարկել է ՀԿԵ-ի (Ռուսական երկաթուղիների դուստր ընկերություն) կոնցեսիայում գտնվող հայկական երկաթուղու գործունեության հարցերը քննարկելու նպատակով հայ–ռուսական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:

Երկու երկրների ներկայացուցիչների միջև քննարկումն ընթանում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում փակ ռեժիմով՝ առանց մամուլի մասնակցության:

Աշխատանքային խումբը ստեղծվել է հոկտեմբերին՝ 3 ամիս ժամկետով՝ երկաթուղու գործունեության հարցերը լուծելու համար: Հայկական կողմից այն գլխավորում է ՏԿԵ նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը: Ռուսական կողմից ընդգրկվել են ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին:

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ կոնցեսիոն համաձայնագրի նպատակահարմարության թեման առաջին անգամ բարձրացվեց 2026 թվականի փետրվարին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց այն թեզը, թե «Ռուսական երկաթուղիների կառավարումը Հայաստանին զրկում է ռազմավարական դիրքերից և մրցակցային առավելություններից»։

Ավելի ուշ նա Մոսկվային առաջարկեց դիտարկել կոնցեսիան բարեկամ 3–րդ երկրին հանձնելու հնարավորությունը՝ պոտենցիալ տարբերակների թվում նշելով, մասնավորապես, Ղազախստանը։

Sputnik Արմենիա

Leave a comment