Այս ամբիոնը սխտորով օծելը Կտրիճ Ներսիսյանից եք երևի սովորել. Հասմիկ Հակոբյանը՝ ընդդիմությանը

Այս ամբիոնը սխտորով օծելը Կտրիճ Ներսիսյանից եք երևի սովորել. Հասմիկ Հակոբյանը՝ ընդդիմությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այս ամբիոնը սխտորով օծելը Կտրիճ Ներսիսյանից եք երևի սովորել»,-ԱԺ նիստում դիմելով ընդդիմությանը՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

Հակոբյանի հայտարարությունից հետը ընդդիմությունը սկսեց դմբդմբացնել սեղաններին:

Հակոբյանը նաև նշեց. «Մարդուն ավազանի անունով կոչելուն նրանք դմբդմբացնում են, այսինքն՝ դրա հետ համաձայն չեն, իսկ կուսակրոնության ուխտը խախտած մարդու հետ կապված որևէ խնդիր չունեն, հաշտ են, որ այդ մարդը ներծծված է քաղաքականության մեջ: Այստեղ 6 ժամ քննարկել են ու ամենաստոր ձևով շահարկել են իրենց մահացած գործընկերոջ անունը, դեռևս այդ մարդու մարմինը չէր սառել, դուք արդեն քաղաքական մանրադրամ էիք դարձրել ձեր գործընկերոջ անունը և մահը, օգտագործել են անչափահաս երեխային»:

Հասմիկ Հակոբյանի ելույթի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքեցին դահլիճը, ինչին Հակոբյանն արձագանքեց. «Խոսել-թռնելն էլ նոր մշակույթ է»:

Leave a comment