Եվրոպան անպատասխանատու է վարվում՝ Ռուսաստանի հետ բանակցությունները «պատվիրակելով» Միացյալ Նահանգներին։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբը՝ ընդգծելով, որ եվրոպական երկրներն իրենք պետք է բանակցություններ վարեն Մոսկվայի հետ։
Financial Times-ին տված հարցազրույցում Ստուբբը նշել է, որ Եվրոպան չափազանց երկար ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը թողել է ԱՄՆ-ին։
Նրա խոսքով՝ եվրոպական առաջնորդները պետք է անմիջապես դիմեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ֆինլանդիայի նախագահը նաև կոչ է արել եվրոպացի առաջնորդներին իրատես լինել և գիտակցել, որ առանց Ռուսաստանի համաձայնության հնարավոր չի լինի որևէ պայմանավորվածություն ձեռք բերել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Ֆինլանդիայի և Նորվեգիայի ղեկավարների նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ալեքսանդր Ստուբբի, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։
Կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրավիճակը, Բալթիկ ծովի և Հյուսիսային Եվրոպայի անվտանգությունը։ Նրանք ողջունել են Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունները վերսկսելու պայմանավորվածությունը։