Արարատ Միրզոյանն ու Դան Նեկուլաեսկուն քննարկել են Հայաստան-Ռումինիա գործընկերության զարգացման հարցերը

Արարատ Միրզոյանն ու Դան Նեկուլաեսկուն քննարկել են Հայաստան-Ռումինիա գործընկերության զարգացման հարցերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Դան Նեկուլաեսկուի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։

Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով պատասխանատու առաքելության մեջ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռումինիայի միջև գործընկերության զարգացման հարցեր: Անդրադարձ է կատարվել առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի այցելություններին, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու ընկալմամբ։

Leave a comment